«iPhone 5» օգտագործողներն ավելի հաճախ են այն համարում զզվելի եւ ատելի: «Apple»-ի սմարթֆոնի յուրաքանչյուր հինգերորդ օգտագործող դժգոհ է նրանից, այսպիսին են «We Are Social» ընկերության վերլուծության արդյունքները:
Փորձագետները վերլուծել են վերջին շրջանի չորս նոր սմարթֆոնների ` «iPhone 5»-ի, «Samsung Galaxy S4»-ի, «BlackBerry Z10»-ի եւ «Nokia Lumia 920»-ի վերաբերյալ սոցիալական ցանցերի, բոլոգների եւ ֆորումների քննարկումները: Ամենաքիչ բողոքները եղել են «Samsung Galaxy S4»-ից` ընդամենը 11%, երկրորդ տեղում եղել է «Lumia 920»-ը` 15%, «BlackBerry Z10» -ից բողոքները կազմել են 18%, իսկ «iPhone 5»-ից` 20%: Բողոքները հիմնականում վերաբերում են նախորդ տարբերակների համեմատ նորարությունների բացակայությանը, անորակ կարտոգրաֆիական հավելվածներին:
0 comments:
Post a Comment