Այսօր որոշեցի խոսել մի շատ հետաքրքիր թեմայի մասին, որը վերջերս սկսել է շատերին հետաքրքրել: Այսօր կխոսեմ QR կոդերից: QR-ը կազմված է անգլերեն երկու բառերի առաջին տառերից: Դրանք են՝ Quick և Responsive, որը թարմանաբար նշանակում է արագ պատասխան: QR կոդերը իրենց մեջ կարող են պարունակել հեռախոսի համարներ, SMS հաղորդագրություններ, նկարներ տարբեր կայքերի հասցեներ: Նրանք կարող են իրենց մեջ պարունակել նաև վիրուսներ, որոնք պատրաստվում են հակերների կողմից: Օրինակ, եթե դուք ձեր սմարթֆոնով վերծանեք այս QR կոդը, ապա կհայտնվեք իմ բլոգում:
QR կոդերը կարդալու համար կան շատ ծրագրեր: Ահա դրանցից մի քանիսը:
IOS` QR Reader for iPhone
Java Ծրագրեր՝ Kaywa Reader, UpCode
Symbian՝ QuickMark, Kaywa reader, Nokia barcode reader
Windows Mobile՝ QuickMark
Windows օպերացիոն համակարգի համար՝ XRen QR code
Օնլայն վերծանիչներ՝ ZXing Decoder Online
Հեռախոսներից մեծամասնության մոտ լավ է աշխատում Kaywa Reader-ը: Ընդամենը պետք է ցանկից ընտրել հեռախոսի մդելը և ներբեռնել:
Իսկ եթե ուզում եք ստեղծել ձեր սեփական QR կոդը, ապա օգտվեք այս կայքից: QR կոդ կարող եք պատրաստել նաև wolfram Alpha կայքի միջոցով:
0 comments:
Post a Comment