Breaking News
Loading...
Wednesday, June 26, 2013

Currency բջջային հավելվածը արդեն հասանելի է Android սարքերին

5:21 PM

ՀՀ բանկերի փոխարժեքների ֆինանսական պորտալը` Currency.am - ը, տեղեկացնում է, որ արդեն հասանելի է կայքի բջջային հավելվածի Android տարբերակը: 

ArmCurrency բջջային հավելվածը հնարավորություն է ընձեռում.

1. Ծանոթանալ ՀՀ-ում գործող բանկերի կողմից առաջարկվող լավագույն փոխարժեքների տվյալներին (USD, EUR, RUR, GEL, GBP և այլն) անմիջապես Ձեր Android սարքից Ձեզ հարմար վայրում և Ձեզ հարմար պահին: 
2. Ծանոթանալ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից առաջարկվող փոխարժեքների տվյալներին:































3. ՀՀ բանկերի մասնաճյուղերի ու բանկոմատների ամբողջական և անընդհատ թարմացվող քարտեզիօգնությամբ գտնել ամենամոտ տեղակայված բանկը կամ բանկոմատը:
Որևէ բանկի մասնաճյուղ կամ բանկոմատ գտնելու համար անհրաժեշտ է բացվող ցուցակից ընտրել տվյալ բանկը, սեղմել քարտեզի վրա մասնաճյուղի կամ բանկոմատի նշանի վրա մանրամասն հասցեն տեսնելու համար:
4. Արտարժույթի հաշվիչի օգնությամբ հաշվել ցանկացած գումարի չափը անհրաժեշտ արժույթով:


 





Նշեմ, որ ավելի վաղ թողարկվել է նաև ArmCurrency հավելվածի iOS տարբերակը, որն ունի ավելի քան 2800 օգտատեր:

Ներբեռնել՝ Android-ի համար | iOS-ի համարՀավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 
Toggle Footer