Build կոնֆերանսի առաջին օրը Microsoft ընկերությունը ներկայացրեց նոր Windows 8.1 օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Այս համակարգում կատարվել են բավականին մեծ փոփոխություններ:
«Սկսել» կոճակ
Այս կոճակը վերադարձավ և աշխատասեղանային,և Metro տարբերակում: Նրան աշխատասեղանում սեղմելիս կհայտնվեք Metro վիճակում,իսկ Metro վիճակից սեղմելու դեպքում կանցնեք աշխատասեղանային տարբերակին:
Բեռնում դեպի աշխատասեղան
Այժմ օգտագործողը կարող է ընտրել միջավայրի սկզբնական վայրը: Կարող եք օգտագործել և աշխատասեղանային,և Metro սկիզբը: Օգտագործողը կկարողանա նաև անջատել այն առաջադրանքները,որոնք երևում են կուրսորին անկյուն տեղաշարժելիս:
Սկզբնական էջ - Metro
Ավելացվել են նոր սալիկների չափսեր – փոքր,ինչպես Windows Phone-ում և մեծ: Ավելի մեծ սալիկները կկարողանան հաղորդել ամբողջական տեղեկություններ: Սկզբնական էջում այժմ հնարավոր է տեղադրել տարբեր գույներ,ինչպես նաև հատուկ նկարներ,որոնք կշարժվեն սալիկների հետ միասին: Սալիկները նշելով հնարավոր է տեղափոխել և պատրաստել խմբեր,որոնց կարելի է ավելացնել անուններ:
Անցում ծրագրերի ցուցակին
Համակարգչում ամբողջ ծրագրերի էջ անցնելու համար անհրաժեշտ է կուրսորով շարժում կատարել դեպի վեր: Այժմ կա հնարավորություն ծրագրերը բաժանել խմբերի:
Դիմային տարբերակ
Windows 8.1-ում հայտնվել է դիմային ռեժիմ,որի օգնությամբ 7 և 8 դույմ պլանշետներ օգտագործողները կօգտվեն հաամկարգից ավելի հարմար: Ներքին ծրագրերը նույնպես հարմարեցվածեն այս տարբերակին:
Որոնում
Որոնումը դարձել է ավելի ունիվերսալ,այնտեղ կտեղադրվեն արդյունքներ տարբեր աղբյուրներից: Կտեղադրվեն որոնման դաշտում նաև հիշողության քարտի,համացանցի,ամպային հիշողության որոնման արդյունքները:
Օնլայն ծրագրերի խանութ
Windows Store-ը ստացել է նոր դիզայն: Ծրագրեր փնտրելը դարձել է ավելի հարմար,քանի որ որոնման դաշտը միշտ հասանելի է: Գլխավոր էջում ներկայացված են հայտնի և գովազդային ծրագրերը,իսկ մյուս խմբերը գտնվում են առանձին հատվածում:
Windows խանութից ներբեռնված ծրագրերը այժմ կկարողանան թարմանալ ինքնուրույն: Այլևս չկա կարիք մուտք գործել խանութ ստուգելու թարմացումներ մասին տվյալները:
Սթիվ Բլամերը հավաստիացրել է,որ այժմ խանութում կա ավելի քան 100,000 ծրագրեր,որոնք պատրաստվել են հատուկ Windows 8-ի և Windows RT-ի համար:
Bing պլատֆորման
Bing-ը այժմ հայտարարված է որպես պլատֆորմա,որում ներկայացված են մի քանի սարքեր (հեռախոս,հեռուստացույց,համակարգիչ) և ծառայություններ (որոնում,գիտելիքի բազա,թարգմանիչ,ձայնային տեքստի որոշում,քարտեզ,անձնական ծրագրեր): Ծրագրավորողները կստանան այս պլատֆորմայի API տարբերակը:
Ստեղնաշար
Այժմ ստեղնաշարը տեղակայվում է ընստ էկրանի չափերի: Թվային մասին անցնելու համար հարկավոր է ընդամենը սեղմել համապատասխան հատվածին,այլևս չկա կարիք ուղղել դրանք կարգավորումներում: Տեքստի լրացման տողում կարող են հայտնվել պահպանված հուշումներ:
Մեծ որոշմամբ էկրանների աջակցություն
Windows 8.1-ը աջակցում է նաև 4Կ էկրաններ: Տառատեսակները և ինտերֆեյսի տարածքը կարելի է կառավարել կարգավորումներից:
Modern ինտերֆեյս
Snap View ռեժիմը կարող է աշխատել միանգամից երկու կամ չորս ծրագրերի հետ – էկրանը բաժանվում է բաժինների:
Skype-ի աշխատանք առանց կողպման էկրանի բացման
Skype-ի օգտագործողները կարող են պատասխանել զանգերին անգամ առանց կողպման էկրանը բացելու:
3D - տպիչների ապահովում
Windows 8.1-ում ավելացել է 3Դ տպիչների աջակցության հնարավորություն: Այդ դրայվերները կարող եք գտնել օնլայն-խանությում: Microsoft-ը կպատրաստի API,որի օգնությամբ ծրագրավորողները կարող են պատրաստվել համապատասխան ծրագրեր:’
3D տպիչների աջակցություն կլինի մային այս օպերացիոն համակարգում: Ծրագրավորողները կարող են իրենց հարցերը ուղղել ask3dprint@microsoft.com էլեկտրոնային հասցեին:
Սլայդ-շոու կողպման էկրանում
Կողպման էկրանում այժմ կա սլայդ-շոուի հնարավորություն,որը օգտագործում է հեռախոսի,համակարգչի կամ SkyDrive-ի հիշողությունը:
Xbox Music ծրագիրը
Ներկայացվել է Xbox Music-ի նոր,թարմացված տարբերակը: Հիմա այն նվագարկիչ է,իր բոլոր հնարավորություններով: Ավելացել է նաև անվճար ռադիո հնարավորություն:
Փոստ
Փոստի տեսքը փոխվել է : Այժմ ձախ կողմի մենյուն ՝ Power Bar,հնարավորություն կտա միանգամից գտնել անհրաժեշտ ֆունկցիան: Windows 8.1 Preview տարբերակում այս թարմացումը չկա: Այն կհայտնվի պաշտոնական տարբերակում աշնանը:
Internet Explorer 11
Նոր տեղակայված բրաուզերում ավելացել է WebGL-ի և Google SPDY-ի հնարավորություն,թարմացել է HTML5-ի աշխատանքը:
WebGL-ը տալիս է հնարավորություն կայքերին միանալ համակարգչի վիդեոքարտի հետ,JavaScript մացման շնորհիվ: Սա շատ հարմարավետ է ծանր բրաուզերային խաղերի բացման համար: SPDY-ն օգտագործվում է վեբ-ծրագրերում և ապահովում է 40% ավելի արագություն քան HTTP-ում:
WebRTC ապահովումը այդպես էլ չմացավ բրաուզերին,հետևաբար կայքերը չեն կարողանա օգտագործել վիբ-խցիկ:
Բրաուզերում կարելի է բացել անսահմանափակ թվով էջեր,որոնք կարտաբերվեն նաև բրաուզերի ներքևի հատվածում: Էկրանում կարելի է բացել միանգամից 2 ծրագիր:
Visual Studio 2013 Preview
Ներկայացվել է նոր Visual Studio 2013 Preview-ն որի օգնությամբ կարող եք ստեղծել ծրագրեր Windows 8.1 և Windows RT միջավայրում:
Windows 8.1 Preview-ն տեղադրելու համար հարկավոր է միայն այցելել պաշտոնական էջ և ներբեռնել թարմացումը: Այժմ ISO ֆայլերը տեղադրման համար հասանելի չեն,նրանք կհայտնվեն մոտ օրերին:
Այն պլանշետները և նոութբուքերը որոնք ունեն 32-բիթ Atom մշակիչ չի կարելի թարմացնել մինչև Windows 8.1 Preview: Այս թարմացումը չեն ստանա ThinkPad Tablet 2, ASUS VivoTab TF810C, HP Envy X2, HP ElitePad 900, Samsung ATIV Smart PC, Fujitsu ARROWS Tab սարքերը:
Աղբյուրը՝ Bsmart.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 comments:
Post a Comment