Երևի այս կարճ ժամանակահատվածում բոլորին իմացան Instagram կոչվող կայքի մասին, որտեղ տեղադրվում էին մարդկանց կողմից լուսանկարներ, վերջերս նույնիսկ թույլատրվում էր տեղադրել վիդեոներ: Այս ամենից հետո Isntagram-ը էլի շարունակում է զարմացնել օգտատերերին: Դիզայներ Մարկուս Գերկեն նախագծել է ակնոցների մի կոնցեպտ, որը թույլ կտա շատ կարճ ժամանակում մեր շուրջը կատարվող տարբեր դեպքեր նկարել և շատ արագ տարածել Instagram-ում: Ակնոցները ստացել են Instaglasses անվանումը:
Սակայն այս ակնոցենրը ի տարբերությունը Google Glass-ի ավելի գեղեցիկ են և առաջին հայացքից ոչ մի բանով չեն տարբերովում սովորական ակնոցներից:
Ակնոցի հիմնական առավելությունը այն է, որ ակնոցի մի կողմում երևում է սովորական նկարը, իսկ մյուսում արդեն ձևափոխված, այսպես ասած ֆիլտրված պատկերը: Այս ամենը պարզ երևում է ներքևի նկարում.
Նկարը նկարելու համար պարզապես պետք է դիպչել կողային մասում գտնվող կոճակին և վերջ, իսկ ֆիլտրելու համար կան ևս երկու կոճակներ նկորելու կոճակի հարևանությամբ:
Սակայն Մարկուս Գերկենը պնդում է, որ իրականում այս ակնոցները գոյություն չունեն և նա պարզապես ցանկացել է հայտնել իր պատկերացումները հաջորդ սերնդի ակնոցնեի մասին:
Աղբյուրը՝ Bsmart.Am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 comments:
Post a Comment