Breaking News
Loading...
Wednesday, July 3, 2013

Opera 15-ի վերջնական տարբերակը Windows-ի և Mac-ի համար

1:10 PM
Ներկայացվել է Opera 15-ի վերջնական տարբերակը Windows և OS X համակարգերի համար,որը պատրաստված է Chromium հիմքի վրա: Հիշեցնենք,որ այս բրաուզերը ամբողջությամբ թարմացվել է և ոչ մի ընդհանուր կապ այժմ չունի նախկին 12-իր տարբերակի հետ: Այս բրաւոզերի համարը 15-ն է և պատրաստված է Chroumium 28 (երբ Opera 14  Android-ի համար —Chromium 26): Նոր շարժիչի շնորհիվ Opera-ն այժմ կառաջարկի ավելի մեծ ունակություն: Սեղման ունակությունը,որը հայտնի է նախորդ տարբերակներից որպես Opera Turbo,այժմ աշխատում է SPDY արձանագրությամբ: Սրա շնորհիվ բրաուզերը կարող է աշխատել նույնիսկ ամենաթույլ համացանցային կապակցման դեպքում:
Բրաուզերի նորարարություններից է թարմացված արագ միացումը: Այժմ կայքերը կարող եք տեղադրել խմբերում: Բրաուզերում հայտնվել է նոր որոնման համակարգ,որը բավականին թեթևացրել է օգտագործողների աշխատանքը: Հզորացումներ բաժնում այժմ հասանելի է 100-ից ավելի ծրագիր,որոնից են ՝ Pinterest, Pocket, Wunderlist, Evernote, Feedly, Disconnect, LastPass, WOT, Ghostery, cottonTracks:

Փոստային համակարգը նախկինում տեղադրվում էր բրաուզերի հետ միասին,իսկ այժմ այն կարող եք ներբեռնել առանձին: Առանձնացման որոշումը կօգնի բրաուզերի ավելի արագ աշխատանքին:    Opera Mail-ը կարող եք ներբեռնել ԱՅՍՏԵՂԻՑ:
Opera 15 բրաուզերը կարող եք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer