Breaking News
Loading...
Friday, May 31, 2013

ՄԵՍՍԻՆ ՉԻ ԸՆԳՐԿՎԵԼ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

1:42 PM


ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2012-2013 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականի կազմը:
Ուժեղագույն 11 ֆուտբոլիստների մեջ չի ընգրկվել վերջին 4 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, մինչդեռ ընտրյալների  շարքում են «Բավարիայի» միանգամից  5 և Դորտմունդի «Բորուսիայի» 3 ֆուտբոլիստներ:
Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի`
Դարպասապահ.  Ռոման Վայդենֆելեր – Դորտմունդի «Բորուսիա»
Պաշտպաններ.  Դավիդ Ալաբա – «Բավարիա», Մաթս Հումելս – «Բորուսիա», Սերխիո Ռամոս – Մադրիդի «Ռեալ» և Ֆիլիպ Լամ – «Բավարիա»:
Կիսապաշտպաններ.  Արյեն Ռոբեն – «Բավարիա», Բաստիան Շվայնշտայգեր – «Բավարիա», Չավի – «Բարսելոնա» և Թոմաս Մյուլեր – «Բավարիա»:
Հարձակվողներ.  Ռոբերտ Լևանդովսկի – «Բորուսիա» և Կրիշտիանո Ռոնալդու – «Ռեալ»:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer