Breaking News
Loading...
Wednesday, July 31, 2013

Adobe Touch Apps — Photoshop Android պլանշետների համար

6:45 PM


Adobe ընկերությունը թողարկել է Adobe Touch Apps ծրագրի նոր փաթեթը Android ՕՀ-ով աշխատող պլանշետների համար: Այս նորույթը թույլ է տալիս հաճախորդներին արագ և շատ պարզ փոփոխել նկարները, աշխատել պատկերացանցի և վեկտորային գրաֆիկայի հետ, ստեղծել կոլաժներ՝ նկարներից և միաժամանակ օգտագործել այլ օգտակար ֆունկցիաներ:
 Փաթեթը, որը ներկայացրել է Adobe System-ը՝ իր մեջ ներառում է միանգամից 6 ծրագրեր, որոնք աշխատում են, ինրպես Apple(IOS) ՕՀ-ում, այդպես էլ Android պլանշետներում: Փաթեթի համար ստեղծվել է Creative Suite տեխնոլոգիան, այն բաղկացած է այնպիսի հեռախոսային ծրագրերից, ինչպիսիք են Photoshop Touch-ը, Debut-ը, Collage-ը, Ideas-ը, Proto-ն և Kuller-ը:
 Բոլոր նկարները, որոնք ստեղծվում են Adobe Touch-ի օգնությամբ, հնարավոր է տարածել սոց. ցանցերում, ուղարկել ընկերներին կամ պարզապես պահպանել պլանշետում:
 Android-ի վրա Photoshop-ի աշխատանքի համար անհրաժեշտ է Android 4.3 և ավելի բարձր տարբերակ և էկրանի չափսերը պետք է լինի ոչ ցածր 1280x800  պարամետրերից: Ուզում եմ տեղեկացնել, որ Adobe ընկերությունը արդեն թողարկել է ծրագրեր հեռախոսների համար. Eazel, Color Lava և Nav iPad-ների համար, որոնք իրենց մեջ ներառում են Photoshop-ի հնարավորություններ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer