Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջական վերահսկողություն հաստատել մարդու վրա, որոնց թվին է պատկանում սմարթֆոնը՝ իր մի շարք ֆունկցիաներով, և դրանցից մեծ հաճույքով օգտվում են ծնողները: Բայց երեխայի հսկողության համար այս տարբերակը ստեղծողները արդեն հավանաբար կթվեն բազում պատճառներ՝ հրաժարվելու սմարթֆոնները <<լրտեսական>> նպատակներով օգտագործելուց, որոնցից է օրինակ՝ սմարթֆոնի փխրունությունը(չէ որ երեխաներ են):
Բայց այդ հարցը լուծվել է, քանի որ հեռախոսային գադջեթների շուկայում հայտնվել են նոր ինտելեկտուալ ժամեր՝ ստեղծված Filip ընկերության կողմից, որոնք ունեն շատ գրավիչ տեսք և հսկայական հնարավորություններ: Այդ ժամացույցները շատ դժվար են կոտրվում, կեղտոտվում կամ դեֆորմանում: Դրանցով կարելի է գրել հաղորդագրություններ, զանգեր կատարել և ճշտել երեխայի գտնվելու վայրը: Գադջեթը աշխատում է IOS և Android ՕՀ-ներով:
Այդ ժամացույցները իսկապես խելացի են. արտակարգ իրավիճակների դեպքում երեխան պետք է ընդամենը սեղմի կարմիր կոճակը և նրա շրջապատի ձայները կլսվեն ծնողների հեռախոսներում, իսկ գադջեթի կորպուսում կմոնտաժվեն GPS, Wi-Fi և GSM մոդուլները:
Ժամացույցների վաճառքը կսկսվի 2013 թվականի վերջին:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 comments:
Post a Comment