Լյուքսեմբուրգում տեղակայված Motor Development International (MDI) ընկերությունը ներկայացրել է պնեվմատիկ շարժիչով ավտոմեքենայի կոնցեպտային մոդել: Ինովացիան, որի անունը AirPod է, կլինի էկոլոգիապես ամենամաքուր մեքենան, քանի որ այն շարժվելու է սեղմված օդի ճնշման ուժի օգնությամբ:Նոր շարժիչի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. էլեկտրական պոմպերը օդը կուտակում են մեքենայում գտնվող փոքր տարայում, ապա օդը մեծ ճնշմամբ դուրս գալով ստիպում է շարժվել շարժիչի մխոցներին:Մեքենայի առավելագույն արագությունը դեռևս կազմում է 64 կմ/ժ, մեկ անգամ օդ լիցքավորելով մեքենան կարող է ավշնցնել մինչեւ 209 կմ: AirPod-ի քաշը կազում է 210 կգ., և այն միաժամանակ կարող է տեղափոխել 4 ուղևորների:
Մեքենան վաճառքի կհանվի 2013 թվականին և կարժենա մոտ 6.000 եվրո:Մասնագետների կարծիքով էկո-համակարգի վրա այս նորարարական մոտեցումը գրեթե ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա, ի տարբերություն այլ էկո-մեքենաների, լինեն դրանք էլեկտրական թե հիբրիդային: Մեզանից յուրաքանչյուրը մտածում է մեր մոլորակի բնապահպանական խնդիրների մասին: Ոմանք գտնում են որ դա անբնական է և սուտ և կան մարդիկ, ովքեր լրջորեն մտահոգված է բնության պահպանմամբ: Այնուամենայնիվ, երկուսն էլ հասկանում են, որ վաղ թե ուշ մարդկությունը ստիպված կլինի հրաժարվել նավթից, ածուխց և անցնել այլընտրանքային էներգիայի աղբյուրների:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 comments:
Post a Comment