Եթե Ձեզ դուր եկավ, այն ինչ երեկ ներկայացրեց Apple-ը WWDC-2013-ի շրջանակներում և ցանկանում եք անհապաղ փորձարկել iOS 7-ը, ապա մենք լավ լուր ունենք Ձեզ համար։ Ընդ որում Դուք ստիպված չեք լինի գնել ծրագրավորողի հաշիվ և կարող եք խնայել 100$ :
Քայլ 1
Ներբեռնեք և տեղադրեք iTunes-ի վերջին տարբերակը։ Կարող եք դա անել անցնելով այս հղումով։
Քայլ 2
Ներբեռնեք հենց Ձեր iսարքի համար նախատեսված iOS 7-ի տարբերակը։ Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ օպերացիոն համակարգի բետա տարբերակը հասանելի է iPhone 4, iPhone 4S, iPhone 5 և 5-րդ սերունդի iPod touch-ի համար։ Ցավոք iPad – ի ( սկսած iPad 2 և նորերը) համար բետա տարբերակը հասանելի չէ: Բայց, ըստ որոշ աղբյուրների , 2-3 շաբաթից իրավիճակը կփոխվի: Գտեք ցանկից Ձեր սարքը և ներբեռնեք նրա համար նախատեսված տարբերակը։ Ձեր iPhone-ի մոդելը կարող եք իմանալ, պարզապես շրջելով սարքը։
- iPhone 5 (A1428)
- iPhone 5 (A1429)
- iPhone 4S
- iPhone 4 (Rev A GSM)
- iPhone 4 (GSM)
- iPhone 4 (CDMA)
- iPod touch 5
Քայլ 3
Բացեք iTunes-ը, միացրեք Ձեր iսարքը համակարգչին և ընտրեք «Check for Update(Обновить)» կետը՝ սեղմած պահելով Shift-ըWindows-ի համար և Alt-ը՝Mac-ի։
Ի դեպ մենք խորհուրդ ենք տալիս թարմացումից առաջ ստեղծել ռեզերվային կրկնօրինակ՝ անհաջող ելքի դեպքում սարքը վերականգնելու համար։
Ի դեպ մենք խորհուրդ ենք տալիս թարմացումից առաջ ստեղծել ռեզերվային կրկնօրինակ՝ անհաջող ելքի դեպքում սարքը վերականգնելու համար։
Բացված պատուհանում ընտրեք ներբեռնված ֆայլը։ Իսկ հիմա մնաում է ընդամենը սպասել։ Սարքը կարող է մի քանի անգամ անջատվել և միանալ, սակայն վերջիվերջո այն կմիանա iOS 7-ով։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ։ Armen Petrosyan's Blog-ը պատասխանատվություն չի՛ կրում տեղադրման ընթացքում սարքին հասցրած վնասների համար։
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 comments:
Post a Comment