Սիրու՞մ եք լսել երաժշտություն քնելուց առաջ։
Երևի թե քնելու լավագույն ձևերից մեկը, պարկած երաժշտություն լսելն է։ Սակայն կա մի փոքր խնդիր կապված երաժշտության անջատման հետ։ Եթե պարզապես միացնեք թայմեր, ապա կարող եք չգուշակել ճիշտ ժամանակահատվածը։ 2-րդ տարբերակ․թողնել երաժշտությունը միացրած, ինչը այնքան էլ հաճելի չէ, երբ խոսքը գնում է ականջակալների մասին։
Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ լավ կլիներ, եթե սմարթֆոնը հասկանար, որ դուք արդեն քնել եք և անջատեր երաժշտությունը։ «Ֆանտաստիկա»,- դուք կասեք, «Ո՛չ, իրականություն»,- կպատասխանեմ ես։ Եթե վերևում նկարագրված իրավիճակը Ձեզ ծանոթ է, ապա Music Off հավելվածը ստեղծված է ճիշտ Ձեզ համար։
Music Off-ը օգտագործում է սմարթֆոնի աքսելերոմետրը որպեսզի հասկանա կան շարժումներ թե ոչ, և ըստ դրա անջատել կամ չանջատի երաժշտությունը։ Դուք կարող եք կարգավորել զգայունությունը և նշել, թե որ կողմի վրա եք նախընտրում քնել։
Երբ ծրագիրը պարզում է, որ դուք արդեն քնել էք, սկսում է ցածրացնել բարձրությունը և աստիճանաբար անջատում երաժշտությունը։ Ծրագրում կա նաև թայմեր, լրացուցիչ վստահության համար։
Ինչպես սիրում էր ասել Ս․Ջոբսը «It just works»:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`