Breaking News
Loading...
Tuesday, June 25, 2013

Paint ծրագիրը Windows Blue-ում

6:33 PM

Արդեն ակնհայտ են նոր թարմացման նախաձեռնությունները: Նոր թարմացման մեջ կլինեն նոր ծրագրեր,ինչպես նաև Paint ծրագրի թարմացված տեսակը: Այս տեղեկությունները բացահայտվել են  MSFTKitchen-ի տրամադրած նոր հոլովակում,որը նկարահանված է  TechFest 2013 փակ միջոցառման ժամանակ:


Աղբյուրը հայտարարել է,թե ցուցադրման ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել սենսորային էկրանի հետ և որոշակի ժամանակ չի ստացվել ցույց տալ ծրագիրը:  Microsoft ընկերությունը փորձել է տեղադրել շատ օգտակար մի քանի ֆունկցիա: Նոր ֆունկցիայի շնորհիվ օգտագործողը կարող է ձեռքով խառնել գույները իրար և ստանալ այլ գույներ:


Ճիշտ է տեխնիկական մասի տնօրեն՝ Eric Rudder-ը միջոցառման ժամանակ չբացահայտեց Windows Blue-ի բոլոր գաղտնիքները,բայց արդեն կարելի է հասկանալ նոր թարմացման անհրաժեշտությունը: Eric Rudder-ը հայտարարեց,որ թարմացման անունը կոդավորված է և ընկերությունը դեռ չի որոշել անուն այս թարմացման համար:

Նոր ծրագիրը իհարկե միակ զարմանալի և հարմարավետ ծրագիրը չէ: Այս թարմացման հետ կթարմանա նաև Internet Exploerer-ը և 7-8 դույմ էկրան ունեցող սարքերը նույնպես կկարողանան օգտվել ՕՀ-ից:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 
Toggle Footer