Google Edition սմարթֆոնների ներկայացվելուց հետո հիմնադվեց MoDaCo.SWITCH նախագիծը, որի նպատակն է ստեղծել մի հավելված, որը թույլ կտա մեկ սարքում տեղակայել և հասարակ Android-ը և ֆիրմաին ինտերֆեյսը։
Այժմ այդ հավելվածը արդեն բետա թեստավորման փուլում է, և HTC One-ի օգտատերերը արդեն կարող են փորձարկել այն։ Այդ անելու համար օգնություն կարող եք ստանալ այստեղ, միայն նշեմ, որ հարկավոր են root իրավունքներ։
Այսպիսով, դուք ընդամենը մեկ-երկու հպումով կփոփոխեք ձեր ինտերֆեյսը, սակայն հիշողությունը և հավելվածները կմնան նույնը։
Նաև արդեն մեկնարկել են Samsung Galaxy S4-ի համար նման հավելված ստեղծելու աշխատանքները․ Indiegogo հարթակում գումար է հավաքվում։
Աղբյուրը՝ Bsmart.Am
0 comments:
Post a Comment