Ո՞րն է լավագույն նոթբուքը Windows ՕՀ-ով աշխատելու համար: Նորագույն ուլտրաբուքերը, թե՞ ... Պարզվել է, որ ռեդմոնդյալ օպերացիոն համարգը ամենալավը աշխատում է Mac-երի վրա, իկս եթե ավելի կոնկրետ՝ 2012 թվականին թողարկված MacBook Pro 13-ի վրա: Այսպիսի եզրակացության եկել է ամերիկյան Soluta ընկերությունը, որն այս ՕՀ-ն փորձարկել է ավելի քան 150000 նոթբուքերի վրա, որոնք արտադրվել են 2013 թվականի 3 ամիսների ընթացքում: Ընդ որում այդ ՕՀ-ների մեջ ամենալավը աշխատել է նոր թողարկված Windows 8-ը:
Վերլուծության ընթացքում հաշվի են առնվել այնպիսի գործակիցներ, ինչպիսիք են BSOD քանակը, ՕՀ-ի մեկնարկի ժամանակը, հավելվածների, ծրագրերի և ֆոնային պրոցեսների արագագործությունը ու ՕՀ-ի անկումները:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ MacBook Pro 15 Retina-ն զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ լավագույն տասնյակում տեղ են գտել Dell ընկերության միանգամից նոթբուք: Վիճակագրությունը PC արտադրողներին մտածելու տեղիք է տալիս, թե ինչում է Windows-ը ավելի լավ աշխատում Mac-երի վրա:
Աղբյուրը՝ Bsmart.Am
0 comments:
Post a Comment