Breaking News
Loading...
Friday, July 19, 2013

Samsung-ը կթողարկի Galaxy S4-ի միջազգային տարբերակ, որը կաշխատի Snapdragon 800 պրոցեսորով

7:23 PM

Այս պահի դրությամբ շուկայում վաճառվում է կորեական ֆլագմեն Samsung Galaxy S4-ի երկու տարբերակ՝ քառամիջուկ Qualcomm Snapdragon 600 և ութ միջուկանի Samsung Exynos 5 Octa պորցեսորով: Վերջերս ընկերությունըներկայացրել էր նաև սմարթֆոնի Samsung Galaxy S4 LTE Advanced տարբերակը, որը աշխատում է այս պահի դրությամբ ամենահզոր Snapdragon 800 պորցեսորով:

Ցավոք սմարթֆոնը դեռ վաճառվում է միայն Հարավային Կորեայում: Ինչպես հայտնում է GSM Arena կայքը՝ Samsung-ը չի պատրաստվում S4 LTE Advanced-ը վաճառել այլ երկրներում LTE Advanced ցանցերի բացակայության պատճառով, սակայն կթողարկի S4-ի միջազգային տարբերակ, որը կաշխատի Snapdragon 800-ով:

Տեղեկատվությունը հաստատվում է AnTuTu բենչմարկում հայտնված նոր սարքով, որը կրում է Samsung Galaxy S4 (800) անունը:



Տեղեկատուն հայտնում է, որ միջազգային տարբերակը աշխատում է Snapdragon 800 պրոցեսորով, որը ունի 2,3 ԳԳհ հաճախականություն, Adreno 330 վիդեոչիպ և բնականաբար աշխատում է Android-ի վերջին 4.2.2 Jelly Bean տարբերակով:

AnTuTu բենչմարկում սմարթֆոնը հավաքել է անհավանական 31123 միավոր, ինչը նույնիսկ գերազանցում ՝ LTE տարբերակիչի ցուցանիշը:
 Դե ինչ սպասում ենք պաշտոնական անոնսին:

Աղբյուրը՝ Bsmart.Am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer