Ներկայացնում եմ բջջային ամենակարևոր ծրագրերի ցանկը,որոնք շատ օգտակար են հատկապես ուսանողների համար:
1.Օֆիս` նախատեսված Android-ի համար (Kingsoft Office)
Կայք` kingsoftstore.com
Օֆիսային փաթեթի մեջ տեղադրված է ֆայլային մենեջեր,որի օգնությամբ կարելի է աշխատել բազմաթիվ թվով ֆայլերի հետ: Իսկ որպեսզի չկորցնեք ձեզ հարկավոր փաստաթղթերը,ֆայլը փոփոխելուց հետո,ծրագիրն ավտոմատ կերպով առաջարկում է ներբեռնել այն հայտնի DropBox,Google Drive և այլ նմանատիպ սերվերներ: Ասեմ նաև,որ ծրագիրն աշխատում է DOC և PDF ֆորմատով փաստաթղթերի հետ,որոնք օգտագործվում են MS Office 2007 և ավելի բարձր տարբերակներում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
2.Պրոեկների և գաղափարների իրականացում (Mindjet)
Կայք` mindjet.com
Հնարավորություն է տալիս մի խումբ ուսանողների.աշխատել ինչ-որ պրոեկտի կամ գաղափարի շուրջ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել պրոեկտի քարտեզ,որից հետո կարելի է ներբեռնել աուդիո և վիդեո ֆայլեր,փաստաթղթեր,էլ. փոստի հասցեներ և կայքերի հղումներ,կապված այդ պրոեկտի իրականացման հետ: Ի շնորհիվ DropBox-ի,կարելի է հնարավորություն ստանալ մուտք գործելու տվյալ պրոեկտ և շատ հեշտությամբ սինխրոնիզացնել բոլոր ֆայլերը հեռախոսից դեպի համակարգիչ: Ծրագիրը Android-ի համար անվճար է:
3.Գրքերի ընթերցում Android համակարգի համար
Կայք` fbreader.org
Ուսանողները միշտ կարդում են շատ և ուսումնական տեքստեր,որոնք հանձնարարվում են,և գեղարվեստական գրականություն,որոնք շատ բնական են ուսանողական կյանքի համար: FBReader`որը շատ անհրաժեշտ և անհամամատելի ծրագիր է,նախատեսված էլեկտրոնային գրքեր կարդալու համար: Ծրագիրն աշխատում է գրեթե բոլոր փաստաթղթային ֆորմատների հետ,օրինակ` FB2(ZIP),EPUB,MOBI,RTF,TXT և այլն:
4.Ինչքան ե՞ք դուք քնում (Sleep Bot Tracker)
Կայք` mysleepbot.com
Ուսանողները բոլոր ժամանակներում քնել են ոչ լիարժեք,իսկ այսօր նրանք ոչ միայն սովորում են,այլ նաև միաժամանակ աշխատում: Sleep Bot Tracker-ը անվճար ծրագիր է`նախատեսված Android համակարգի համար,որը կօգնի կարգավորել քնի տևողությունը: Ծրագրի կարգավորումների մեջ կարելի է սահմանել քնի տևողությունը,որը ձեզ հարկավոր կլինի անհրաժեշտ,բնականոն վիճակի համար: Sleep Bot Tracker-ը ոչ միայն կարողանում է ժամանակին արթնացնել ուսանողին,այլ նաև հաշվում է քնի ժամերը և նշում այն ժամկետը,որքանը ուսանողը "չի քնել":
0 comments:
Post a Comment