Շնորհալի նկարիչ Վատարու Իտուն Տոկիոյի գեղարվեստի համալսարանի ուսանողներից է: Նա այս կախարդական ամրոցը ստեղծել է 4 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում: Ամրոցն ամբողջովին պատրաստված է թղթից: Դրանում տեղադրված են էլեկտրական լույսեր, ինչպես նաև մի շարժական գնացք, որը նույնպես թղթից է: Անհերքելի է, որ սա թղթե քանդակների ամենաապշեցուցիչ նմուշներից մեկն է: Այս ստեղծագործությունը վերջերս ցուցադրվել է «Ամրոց օվկիանոսի վրա» անվանամբ ցուցադրության ժամանակ:
0 comments:
Post a Comment