Ֆրանսիան զարգացած եվրոպական երկիր է, որը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է: Այս երկիրն աչքի է ընկնում իր փառահեղ ճարտարապետությամբ, տաճարներով և պատմական այլհուշարձաններով: Ֆրանսիայի մասին մտածելիս առաջին բանը, որ անցնում է մարդու մտքով, Էյֆելյան աշտարակն է: Ֆրանսիայում են գտնվում նաև մի շարք հինավուրց գյուղեր և ամրոցներ, որոնք կանգուն են դեռևս միջնադարից: Ֆրանսիանճանապարհորդներինգայթակղում է նաև իր ազգային խոհանոցով, որտեղ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գինին ու պանիրը: Ֆրանսիական Ալպերում կարելի է անմոռանալի տեսարանների ականատեսը լինել, հիանալ շրջակա լեռներով, գետերով, հովիտներով ու մրգատու այգիներով: Ամռանը այս վայրը իր հյուրընկալ գիրկն է կանչում հեծանվասպորտի, իսկ ձմռանը՝ դահուկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սիրահարներին: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում ցանկացած ճանապարհորդ կարող է անմոռանալի ժամանակ անցկացնել, դե իսկ լուսանկարիչները կարող են նաև բեղումնավոր աշխատանքային գործունեություն ծավալել՝ անմահացնելով այնտեղի տեսարժան վայրերն ու վառ մշակույթը:
0 comments:
Post a Comment