Breaking News
Loading...
Friday, July 5, 2013

Facebook-ը վերջապես սկսել է մտածել Android հավելվածը բարելավելու մասին

9:43 PM

Վերջերս Adnroid-ի օգտագործողների թիվը մեծ թվով աճել է և գերազանցել է Aplle-ի օգտագործողների թվին: Այդ իսկ պատճառով Facebook-ը որոշել է բարելավել իր հավելվածը Android համակարգում, քանի որ IOS սարքերում այն ավելի լավ էր աշխատում և ավելի ֆունկցիոնալ էր: Մի քանի օր առաջ Facebook-ը սկսեց նոր ծրագիր, որի նպատակն է Android-ի համար հավելվածի բարելավումը:

Այսուհետ մինչ վերջնական տարբերակի հրապարակումը, նախ կստեղծվի հավելվածի փորձնական (beta) տարբերակը: Բոլոր այն կամավորները, որոնք կբաժանորդագրվեն փորձնական տարբերակներին, կստանան դրանք Play Store-ի միջոցով մինչ վերջնական տարբերակի հրապարակումը և հնարավորություն կունենան փորձնական տարբերակի մասին իրենց բողոքները և առաջարկները հայտնել Facebook-ին:

Եթե ցանկանում եք դառնալ կամավոր, պետք է հասկանաք, որ փորձնական տարբերակները չեն աշխատելու ստաբիլ, սակայն դառնալով փորձարկող դուք հնարավորություն կստանաք օգնել Facebook-ին բարելավվել Android հավելվածը:
Ուրախալի է, որ Facebook-ը վերջապես սկսել է քայլեր ձեռնարկել հավելվածի որակը բարելավվելու համար:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer