Այսօր կիմանաք,թե ինչպես կարելի է փոխել Windows 8 ՕՀ-ի լեզուն: Շատ չեն այն հայերը,որոնք ցանկանում են ունենալ հայերեն համակարգ: Դժվար թե բոլորը հասկանան,թե ինչ է նշանակում օրինակ «Դյուրին մատչում» բառակապակցությունը: Ամեն դեպքում կարելի է օգտագործել հայերեն լեզուն այս օպերացիոն համակարգում,այն ավելի գեղեցիկ և մասամբ հասկանալի է դարձնում համակարգի ֆունկցիաները:
Անցնենք տեղադրմանը: Նախ մեզ պետք է ներբեռնել Windows 8 լեզվական միջերեսի փաթեթը` ներբեռնել 32bit տարբերակը , ներբեռնել 64 bit տարբերակը :
Ներբեռնելուց հետո տեղադրում ենք միջերեսի փաթեթը համակարգչի մեջ: Տեղադրելուց հետո կատարում ենք հետևյալ քայլերը՝
Համակարգիչ > Հսկիչ վահանակ > Ժամացույց,լեզու և տարածաշրջան > Լեզու > Ընտրում ենք հայերենը և սեղմում «ընտրանքներ» կոճակը > սեղմելուց հետո ընտրում ենք որպես համակարգի ցուցադրման լեզու: Ձեզ կառաջարկվի դուրս գալ համակագից,ընդունելով առաջարկը հաջորդ անգամ մուտք գործելիս արդեն կունենաք հայերեն ցուցադրման լեզու:
Մի քանի նկարը հայերեն թարգմանված համակարգից՝
Բոլորին խորհուրդ կտամ օգտվել:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 comments:
Post a Comment