Ֆեյսբուքը հայտարարել է ծրագրերի թողարկման մասին, որոնք անմիջականորեն կապված են հեռախոսային խաղերի հետ: Այն պատրաստվում է մատուցել դիստրիբյուտորի ծառայություններ՝ զբաղվելով խաղերի տարածմամբ և խթանմամբ:
«Կա մշակողների մի մեծ խումբ, որոնք ստեղծում են ինտելեկտուալ բջջային խաղեր, որոնք միաժամանակ ունեն անհրաժեշտ գիտելիքներ իրենց ծրագրերի հետագա առաջխաղացման համար: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք օգնել նրանց դրանում»,- հայտարարել է Victor Medeires ընկերության ծրագրավորող ինժեները:
Ստորև ներկայացված են խաղերը և դրանց մշակողները, ովքեր կարող են առաջինը փորձարկել աշխարհում ամենամեծ սոց. ցանցի նոր ծրագրերը.
- Dawn of the Dragons (5th Planet)
- Dr. Newton: The Great Brain Adventure (Brainbow)
- Age of Booty: Tactics (Certain Affinity)
- Live Hold'Em (Dragonplay)
- Kingdoms & Lords (Gameloft)
- Shipwrecked (KiwiGames)
- Monster Legacy (Outplay Entertainment)
- Samurai Siege (Space Ape)
- WIND Runner (WeMade Entertainment)
- Train City (Gamevil)
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 comments:
Post a Comment