Breaking News
Loading...
Friday, August 2, 2013

Պաշտոնապես ներկայացվեց սմարթֆոն Moto X-ը

1:42 PM

Ինչպես և սպասվում էր օգոստոսի 1-ին Motorola Mobility-ին Նյու Յորքում պաշտոնապես ներկայացվեց Moto X սմարթֆոնը: Դա ընկերության առաջին բջջային մոդելն է, որը ամբողջովին հավաքվել է ԱՄՆ-ում: 

Նորույթը օժտված է 4.7 դույմ սենսորային AMOLED դիսպլեյով և քերծվածքներից պաշտպանված է  նոր տիպի Gorilla Glass ապակիով, որը ստացել է Magic Glass անվանումը:


Moto X-ը հիմնված է Motorola X8 Mobile Computing System-ի չիպի վրա, որը կազմված է երկմիջուկ Qulacomm Snaddragon S4 Pro պրոցեսորից, որն ունի 1,7 ԳՀց հաճախականություն: Թվաբանությունը շատ պարզ է. երկակի պրոցեսորը, քառակի գրաֆիկան և երկու օգնող միջուկները՝ L-NLP-ն և CCP:



Սմարթֆոնը ունի 2 ԳԲ RAM, 16 կամ 32 ԳԲ ներքին հիշողություն: Հիմնական տեսախցիկը ունի 10ՄՊ հզորություն, իսկ դիմայինը՝ 2ՄՊ:


Սմարթֆոնը աշխատում է Android 4.2.2 Jelly Bean ՕՀ-ով: Ունի Wi-Fi a/b/g/n/ac, Bluetooth 4.0 LE+EDR, USB 2.0: Ինչպես iPhone 5-ում, այնպես էլ Moto X-ում օգտագործվում են nano SIM քարտեր:



Moto X ունի GSM/EDGE, UMTS/HSPA+, LTE, CDMA/EDVO Rev.A կապերը: Մարտկոցը ունի 2200ՄԱժ հզորություն: Հեռախոսը ունի  65,3 x 129,3 x 5,6-10,4 մմ չափսեր և 130 գ քաշ:


Գնելով Moto X-ը գնորդը անվճար ստանում է 50ԳԲ հիշողություն Google Drive-ում: Եթե գնորդը իրականացնում է գնումը AT&T-ի հետ պայմանագրի հիման վրա, ուրեմն գնորդը բացի սև ու սպիտակ պատյաններից, հնարավորություն է ունենում ձեռք բերելու նաև 16 գույնի պատյաններ անվճար, ինչպես նաև երկու գույնի դիմային պատյան (սև և սպիտակ): Հնարավոր է նաև դրոշմել ձեր անունը կամ նշանաբանը այդ պատյանների վրա:


Moto X-ը վաճառքում կհայտվի այս ամիս: 16 ԳԲ ներքին հիշողությամբ սմարթֆոնի գինը կկազմի $199 AT&T-ի, Sprint-ի, T-Mobile-ի, US Cellular-ի և Verizon-ի հետ երկամյա պայմանագիր կնքելու դեպքում: 32ԳԲ ներքին հիշողությամբ սմարթֆոնը կարող եք ձեռք բերել $249-ով AT&T-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer